Պայմաններ և դրույթներ

Սահմանումներ

«Բաժանորդագրության Սկզբնական Ժամկետ»՝ Լիցենզիան Սկսելու Ամսաթվից մինչև լիցենզիան ավարտվելու սկզբնական ամսաթիվն ընկած ժամանակահատվածը՝ համաձայն պատվերը ձևակերպող փաստաթղթի։

«Երկարաձգող Ժամկետ»՝ Բաժանորդագրության Սկզբնական Ժամկետին հաջորդող 12-ամսյա (կամ կողմերի սահմանած այլ երկարության) ժամկետ։

«Ժամկետ»՝ Բաժանորդագրության Սկզբնական Ժամկետ, ինչպես նաև Երկարաձգվող Ժամկետ։

«Լիցենզիան Սկսելու Ամսաթիվ»՝ այն ամսաթիվը, որին պետք է տրամադրվի Ծրագրային ապահովման հասանելիությունը, իսկ եթե հասանելիությունը փաստացի տրամադրվել է ավելի ուշ, ապա՝ այդ ավելի ուշ ամսաթիվը։

«Լրացուցիչ օգտագործող»՝ Օգտագործող, որն ի սկզբանե չի նախատեսվել պատվերը ձևակերպող փաստաթղթում։

«Կազմակերպություն»՝ «Հայմատակարար» ՍՊԸ (պետական գրանցման համար՝ ․․․ , ՀՎՀՀ՝ ․․․ )

«Հաճախորդ»` անձ, որը պատվերը ձևակերպող փաստաթղթում նշված է որպես այդպիսին։

«Մրցակից»՝ որևէ երրորդ անձ, որը մշակում և վաճառում է ծրագրային ապահովում, որը կատարում է սույն Պայմանագրով լիցենզավորված ծրագրային ապահովմանը նույնական կամ նման գործառույթներ։

«Վճարներ»՝ վճարներ, որոնք Հաճախորդը պետք է կատարի ծրագրային ապահովման լիցենզիայի համար՝ համաձայն պատվերը ձևակերպող փաստաթղթի։

«Փոխկապակցված անձ»՝ անձ, որը վերահսկում է Կազմակերպությանը կամ վերահսկվում է Կազմակերպության կողմից կամ գտնվում է Կազմակերպության հետ ընդհանուր վերահսկողության ներքո։ Անձը համարվում է վերահսկող, եթե կարող է ուղղորդել այլ անձի կառավարումը իր մասնակցության, պայմանագրի կամ այլ հանգամանքների ուժով։

«Փորձաշրջան»՝ պատվերը ձևակերպող փաստաթղթում նշված ժամանակահատված, որի ընթացքում Հաճախորդը կարող է անվճար փորձել Ծրագրային ապահովումը։

«Օգտագործող»՝ Հաճախորդի անձնակազմի անդամ, որին Կազմակերպությունը և Հաճախորդը իրավասություն են տվել օգտագործել Ծրագրային ապահովումը՝ համաձայն պատվերը ձևակերպող փաստաթղթի։

Ծրագրային ապահովման լիցենզիա

2․1 ԼիցենզիաԿազմակերպությունը Հաճախորդին տրամադրում է ոչ բացառիկ, անփոխանցելի, սահմանափակ լիցենզիա, որով Օգտագործողներին թույլատրվում է Հաճախորդի բնականոն գործունեության ընթացքում օգտվել Կազմակերպության Ծրագրային ապահովումից (Օգտագործողների քանակը նշվելու է պատվերը ձևակերպող առանձին փաստաթղթում), ներառյալ՝ Ծրագրային ապահովման սկզբնական տարբերակը և բաժանորդագրության մեջ ներառված թարմացումները, սակայն չներառելով ծրագրային ապահովման այնպիսի էական նոր գործառույթներ, որոնց համար Կազմակերպությունը սովորաբար գանձում է լրացուցիչ վճար) («Ծրագրային ապահովում»)։ Ծրագրային ապահովման նկատմամբ Կազմակերպության հեղինակային իրավունքները պաշտպանվում են օրենքով։ Հաճախորդն իրավունք չունի պատրաստել Ծրագրային ապահովման պատճեններ։

2․2 ՍահմանափակումներՀաճախորդն իրավունք չունի Ծրագրային ապահովումը կամ դրա պատճենները հանձնել երրորդ անձանց, այդ թվում՝ հրապարակել, փոխանցել, հեռարձակել, վերահեռարձակել, տարածել, շրջանառել, վաճառել, վերավաճառել, փոխ տալ, վարձու տալ, հանձնել, բաշխել և այլն։ Հաճախորդը նաև իրավունք չունի իրականացնել «հետադարձ մշակում» կամ այլ մեթոդներով փորձել գտնել Ծրագրային ապահովման բաղադրիչների ելքայի կոդը։ Հաճախորդն իրավունք չունի Ծրագրային ապահովումն օգտագործել կամ թույլատրել, որ այն օգտագործվի երրորդ անձանց համար տվյալների կառավարման կամ մշակման ծառայություններ մատուցելու համար։ Հաճախորդն իրավունք չունի վերարտադրել Ծրագրային ապահովումը կամ դրա ցանկացած մաս կամ ցանկացած ուղեկցող Փաստաթուղթ կամ փոխել, թարգմանել կամ այլ կերպ ստեղծել Ծրագրային ապահովումից ածանցյալ աշխատանքներ։ Հաճախորդը համաձայնվում է ծանուցել իր` Ծրագրային ապահովմանը հասանելիություն ունեցող աշխատողներին և ներկայացուցիչներին սույն կետում նշված սահմանափակումների մասին և ապահովել նրանց կողմից այդ սահմանափակումների պահպանումը։

2․3 Ծրագրային ապահովման նկատմամբ իրավունքըՀաճախորդը սույնով ընդունում և համաձայնում է, որ Ծրագրային ապահովման, Փաստաթղթերի և դրանց վերաբերող մյուս նյութերի նկատմամբ բոլոր իրավունքները, պատկանում են և շարունակելու են պատկանել բացառապես Կազմակերպությանը, և Հաճախորդն իրավունք չունի իրեն ներկայացնել որպես դրանց նկատմամբ որևէ իրավունք ունեցող, բացառությամբ սույն Պայմանագրով ուղղակիորեն նախատեսված դեպքերի։ Բացառությամբ սույն Պայմանագրով ուղղակիորեն սահմանված դեպքերի՝ Հաճախորդը համաձայնում է չօգտագործել Ծրագրային ապահովումը, Փաստաթղթերը և դրանց վերաբերող մյուս նյութերը առանց Կազմակերպության նախնական գրավոր համաձայնության։

2․4 Փորձաշրջանի պայմաններԲացառությամբ վճարների վերաբերյալ պայմանների` սույն Պայմանագրի պայմանները Հաճախորդի նկատմամբ կիրառվում են նաև Փորձաշրջանի ընթացքում։ Սույն Պայմանագիրը, Հաճախորդի լիցենզիան և Ծրագրային ապահովումն օգտագործելու իրավունքը համարվում են դադարած Փորձաշրջանի ավարտին, բացառությամբ այն դեպքի, երբ համաձայնություն է ձեռք բերվել հետագա Փորձաշրջանի վերաբերյալ կամ Հաճախորդը բաժանորդագրվել է Ծրագրային ապահովմանը՝ սկսած Փորձաշրջանի վերջին օրից։

Գաղտնի տեղեկատվություն

Կազմակերպությունը պարտավոր է ներդնել և պահպանել պատշաճ վարչական, տեխնիկական և ֆիզիկական միջացառումներ՝ ապահովելու համար Հաճախորդի և Օգտագործողների կողմից ստեղծված, մուտքագրված, խմբագրված կամ այլ կերպ ներկայացված տվյալների («Հաճախորդի Տվյալներ») անվտանգությունը, ամբողջականությունը և գաղտնիությունը։

Կազմակերպությունը համաձայնում է, որ սույն Պայամանագրի գործողության ընթացքում և դրա ավարտից հետո, Կազմակերպությունը պարտավոր է ձեռնպահ մնալ, ինչպես նաև որևէ երրորդ անձի թույլ չտալ հրապարակել (բացահայտել, փոխանցել, այլ կերպ ուղղակիորեն կամ անուղղակիորեն օգտագործել՝ հօգուտ Կազմակերպության կամ այլ անձանց) Հաճախորդի Տվյալները՝ բացառությամբ այն դեպքերի, երբ նման հրապարակումը ուղղակիորեն թույլատրված է սույն Պայմանագրով կամ Հաճախորդի գրավոր համաձայնությամբ կամ այնքանով, որքանով դա անհրաժեշտ է սույն Պայմանագրով ստանձնած պարտականությունները կատարելու համար։

Կազմակերպությունը համաձայնում է, որ Հաճախորդի Տվյալները կարող են փոխանցվել միայն այն աշխատակիցներին և ծառայություններ մատուցողներին, որոնց նման տվյալները անհրաժեշտ են։ Բացի այդ, Կազմակերպությանը ծառայություններ մատուցող անձինք Հաճախորդի Տվյալները կարող են ստանալ, եթե նախապես պարտավորվել են պահպանել սույն Պայամանագրով կամ նմանատիպ պայմանագրով սահմանված գաղտնիության պարտականությունները։

Կազմակերպությունը որևէ պատասխանատվություն չի կարող կրել այնպիսի տվյալների հրապարակման համար, որոնք՝

ա) արդեն իսկ հրապարակայնորեն հասանելի են,

բ) արդեն իսկ գտնվում էին Կազմակերպության տնօրինության ներքո մինչև Հաճախորդի կողմից դրանք ստանալը, եթե դրանց վրա գաղտնիության պահանջ չէր տարածվում,

գ) Կազմակերպության կողմից ձեռք են բերվել երրորդ անձից, որն իրավունք ուներ հրապարակել տվյալները,

դ) Կազմակերպության կողմից մշակվել են ինքնուրույն՝ առանց օգտագործելու Հաճախորդի Տվյալները։

3․5․ Հաճախորդն ընդունում և համաձայնում է, որ Ծրագրային ապահովումը հանդիսանում է Կազմակերպության սեփականությունը, և այդ Ծրագրային ապահովումը անվանվում է նաև «Կազմակերպության Գաղտնի Տեղեկատվություն»։ Հաճախորդը պետք է ձեռնարկի ողջամիտ միջոցներ, որպեսզի Կազմակերպության Գաղտնի Տեղեկատվությունը չօգտագործվի կամ չբացահայտվի, բացառությամբ սույն Պայմանագրով ուղղակիորեն թույլատրված դեպքերի։ Հաճախորդը չպետք է թույլ տա որևէ երրորդ անձի հասանելիությունը Կազմակերպության Գաղտնի Տեղեկատվությանը, բացառությամբ սույն Պայմանագրով նախատեսված դեպքերի։ Հաճախորդը կարող է Կազմակերպության Գաղտնի Տեղեկատվությունը հասանելի դարձնել իր կապալառուներին (ծառայություններ մատուցող անձանց) այնքանով, որքանով դա անհրաժեշտ է այդպիսի կապալառուի կողմից Հաճախորդին ծառայություններ մատուցելու համար՝ պայմանով, որ այդ կապալառուն գաղտնիության համաձայնագիր կկնքի Կազմակերպության կամ Հաճախորդի հետ և պայմանով, որ նման կապալառուն չի կարող լինել Մրցակից։

Տեխնիկական Աջակցություն (Սպասարկում)

4․1 Սպասարկման ծառայություններ

Սպասարկման ծառայությունները բաղկացած են հետևյալից․

Սպասարկման ծառայությունները բաղկացած են հետևյալից․

4․1․1 Թարմացումներ։ Կազմակերպությունը կարող է Հաճախորդին տրամադրել Ծրագրային ապահովման թարմացումներ և/կամ նոր տարբերակներ, որոնք ներառված են Վճարների մեջ։

4․1․2 Հեռախոսային աջակցություն։ Կազմակերպությունը Ծրագրային ապահովման աշխատանքի հետ կապված հարցերի լուծման նպատակով Հաճախորդին հեռախոսակապի միջոցով կտրամադրի աջակցություն։

4․2. Կազմակերպության պարտականությունները

4․2․1 Կազմակերպության սույն Պայմանագրով սահմանված պարտականությունները տարածվում են միայն ա) Ծրագրային ապահովման այն թարմացումների կամ տարբերակների վրա, որոնք Հաճախորդին տրամադրվել են անմիջապես Կազմակերպության կողմից, և բ) այն Ծրագրային ապահովման վրա, որը Կազմակերպությունից բացի որևէ այլ անձի կողմից փոփոխության չի ենթարկվել։

4․2․2 Սպասարկման ծառայությունները չեն տարածվում այն խնդիրների վրա, որոնց համար Կազմակերպությունը պատասխանատվություն չի կրում սույն Պայմանագրի 6․4 կետի համաձայն։

4․3 Պատվիրատուի պարտականությունները

4․3․1 Համագործակցություն․ Հաճախորդը պարտավոր է Կազմակերպության աշխատակիցներին տրամադրել Հաճախորդի տիրապետման տակ գտնվող այն տեղեկատվությունը, որը ողջամտորեն անհրաժեշտ է Կազմակերպության կողմից սույն Պայմանագրով սահմանված իր պարտականությունները կատարելու համար։

4․4 Պաշտպանության միջոցներ

Կազմակերպության կողմից 4-րդ կետով սահմանված պարտականությունների էական խախտման դեպքում Հաճախորդի իրավունքների միակ պաշտպանության միջոցը կլինի այն, որ Կազմակերպությունը վերացնի մատուցված ծառայությունների թերությունները՝ համապատասխանեցնելով դրանք սույն Պայմանագրով սահմանված պայմաններին։

Վճարները

5․1 Հաճախորդի կողմից Ծրագրային ապահովման օգտագործման համար վճարման ենթակա գումարները սահմանվելու են պատվերը ձևակերպող առանձին փաստաթղթում և ներառելու են լիցենզիայի և սույն Պայմանագրի 4 կետով նախատեսված սպասարկման ծառայությունների գինը։ Բացառությամբ սույն Պայմանագրով թույլատրված վաղաժամկետ դադարման դեպքերի, Հաճախորդը պետք է կատարի Ծրագրային ապահովման հետ կապված Վճարումները Բաժանորդագրման Սկզբնական Ժամկետի և Բաժանորդագրման Երկարաձգվող Ժամկետի համար (ինչպես նաև Փորձաշրջանի Ժամկետի, եթե այն նախատեսված է), եթե սույն բաժնով այլ բան նախատեսված չէ։

5․2 Այն դեպքում, երբ Հաճախորդը պահանջում է Ծրագրային ապահովումը հասանելի դարձնել Լրացուցիչ Օգտագործողի համար, Հաճախորդից գանձվելու է Լրացուցիչ Օգտագործողի համար սահմանված վճարը՝ Բաժանորդագրման Սկզբնական Ժամկետի կամ Երկարաձգվող Ժամկետի մնացած մասին համամասնորեն, եթե այլ բան նախատեսված չէ պատվերը ձևակերպող առանձին փաստաթղթով։

5․3 Յուրաքանչյուր Լրացուցիչ Օգտագործողի համար հաշիվը դուրս է գրվելու Հաճախորդին այն ամսվան հաջորդող ամսվա սկզբին, որում Կազմակերպությունը նշված Լրացուցիչ Օգտագործողին տրամադրել է հասանելիություն Ծրագրային ապահովմանը։

5․4 Եթե Կազմակերպությունը չի ցանկանում ավելացնել Վճարները և/կամ Լրացուցիչ Օգտագործողի վճարները Երկարաձգվող Ժամկետի համար («Առաջարկվող Վճարներ»), ապա սույն Պայմանագրի ժամկետը կհամարվի ինքնաբերաբար երկարաձգված Երկարաձգվող Ժամկետով՝ պայմանով, որ Հաճախորդը չի հանձնում ծանուցում Պայմանագիրը դադարեցնելու մասին՝ սույն Պայմանագրի 8․2․3 կետին համապատասխան։

5․5 Եթե Կազմակերպությունը ցանկանում է փոփոխել Վճարները և/կամ Լրացուցիչ Օգտագործողի վճարները Երկարաձգվող Ժամկետի համար («Առաջարկվող Վճարներ»), Կազմակերպությունը Հաճախորդին փորձելու է ծանուցել երկարաձգման մասին՝ մանրամասնելով Առաջարկվող Վճարները («Երկարաձգման մասին ծանուցում»)՝ ոչ ուշ, քան Բաժանորդագրման Սկզբնական Ժամկետի (կամ Երկարաձգված Ժամկետի) ավարտից մեկ օրացուցային ամիս առաջ։

5․6 Հաճախորդը համարվում է Պայմանագիրը Երկարաձգվող Ժամկետով երկարաձգելուն և Առաջարկվող Վճարները կատարելուն համաձայնություն տված հետևյալ երկու ամսաթվերից ավելի ուշ ամսաթվին՝

ա) «Առարկությունների համար վերջնաժամկետի» լրանալուց հետո (որը օրացուցային մեկ ամիս է՝ սկսած Երկարաձգման մասին ծանուցումը տալու պահից, բացառությամբ այն դեպքի, երբ մինչև այդ ժամկետի լրանալը Կազմակերպությունը Հաճախորդից ստացել է գրավոր ծանուցում այն մասին, որ Առաջարկվող Վճարներն ընդունելի չեն), կամ

բ) այն բանից հետո, երբ սույն Պայմանագրի 5․8 կետով նախատեսված բարեխիղճ քննարկումները հանգեցրել են Առաջարկվող Վճարների վերաբերյալ համաձայնության կնքմանը։

5․7 Եթե Բաժանորդագրման Սկզբնական կամ Երկարաձգվող ժամկետի ավարտից հետո Առարկությունների համար վերջնաժամկետը չի լրացել, ապա Կազմակերպությունը կարող է շարունակել մատուցել Ծրագրային ապահովման ծառայությունները սույն Պայմանագրով նախատեսված պայմաններով մինչև Առարկությունների համար վերջնաժամկետի լրանալը։ Առարկությունների համար վերջնաժամկետը լրանալուց հետո, և պայմանով, որ կիրառելի չէ սույն Պայմանագրի 5․8 կետը, Կազմակերպությունն իրավունք ունի Հաճախորդին դուրս գրել հաշիվ՝ Երկարաձգվող Ժամկետի սկզբի և Առարկությունների համար վերջնաժամկետի միջև ընկած ժամանակահատվածում ձևավորված լրացուցիչ վճարների համար։

5․8 Եթե Առարկությունների համար վերջնաժամկետը լրանալու օրը Առաջարկվող Վճարների վերաբերյալ հարցերը գտնվում են Կողմերի միջև տեղի ունեցող ակտիվ, բարեխիղճ քննարկումների մեջ, Կազմակերպությունը՝

ա) կարող է շարունակել տրամադրել Ծրագրային ապահովման ծառայությունները սույն Պայմանագրով նախատեսված պայմաններով և Հաճախորդին այդ ժամանակահատվածի համար դուրս գրել հաշիվ՝ հաշվարկված գործող սակագներով, քանի դեռ Կազմակերպության ողջամիտ կարծիքով վերոնշյալ քննարկումները ընթանում են առանց անհարկի ձգձգման,

բ) Առաջարկվող Վճարների վերաբերյալ համաձայնություն կնքելուց հետո իրավունք ունի Հաճախորդին դուրս գրել հաշիվ՝ Երկարաձգվող Ժամկետի սկզբի և նշված համաձայնությունը կնքելու ժամկետի միջև ընկած ժամանակահատվածում առաջացած լրացուցիչ գումարների համար։

գ) Այն դեպքում, երբ այդպիսի համաձայնություն ձեռք չի բերվում ողջամիտ ժամկետում, իրավունք ունի սեփական հայեցողությամբ անհապաղ դադարեցնել լիզենզիայի գործողությունը և սույն Պայմանագրով ծառայությունների մատուցումը։

5.9 Սույն Պայմանագրով նախատեսված Վճարումները ներառում են կիրառելի հարկերը։

5․10 Ծրագրային ապահովման օգտագործման ընթացքում հեռահաղորդակցության հետ կապված բոլոր ծախսերը կրում է Հաճախորդը։

5․11 Հաճախորդը պարտավոր է 10 (տասը) օրացուցային օրվա ընթացքում ամբողջությամբ վճարել Կազմակերպության կողմից յուրաքանչյուր ամսվա սկզբին՝ նախորդ ամսվա համար դուրս գրված ցանկացած չվիճարկված հաշիվ։

5․12 Բացառությամբ այն դեպքի, երբ վճարումից հրաժարումը կապված է դուրս գրված հաշվի բարեխիղճ վիճարկման հետ՝ եթե Հաճախորդը մինչև վերջնաժամկետի ավարտը ամբողջությամբ չի կատարում որևէ վճարում, ապա Կազմակերպությունն իրավունք ունի

ա) չվճարված մնացորդի վրա հաշվարկել տոկոսներ՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած` բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկի չափով, իսկ եթե օրենքով թույլատրվում է ավելի մեծ չափ՝ ապա օրենքով թույլատրված առավելագույն չափով, և

բ) սեփական հայեցողությամբ անհապաղ դադարեցնել լիզենզիայի գործողությունը և սույն Պայամանգրով ծառայությունների մատուցումը։

Ընդ որում, Կազմակերպությունը կարող է իր խախտված իրավունքները պաշտպանել նաև օրենքով թույլատրված այլ եղանակներով։

Պատասխանատվության սահմանափակումը

6․1 Երաշխիքներ

6․1․1 Բացառությամբ սույն Պայմանագրով ուղղակիորեն նախատեսված դեպքերի՝ Ծրագրային ապահովումը տրամադրվում է այն վիճակով, որով այն գոյություն ունի՝ առանց որևէ բացահայտ կամ ոչ բացահայտ երաշխիքների, այդ թվում՝ այնպիսի երաշխիքների, որոնք վերաբերում են կատարմանը, ընդհանուր կամ որոշակի նպատակի համար պիտանիությանը, ճշգրտությանը, բացթողումներին, ամբողջականությանը, արդիականությանը, ուշացումներին և այլն։

6․1․2 Կազմակերպությունը երաշխավորում է, որ օժտված է սույն Պայմանագրով նախատեսված իրավունքները տրամադրելու իրավասությամբ և իրավունք ունի կնքել սույն Պայմանագիրը Հաճախորդի հետ։

6․1․3 Որոշ համակարգեր/ծրագրեր կարող են համատեղելի չլինել Ծրագրային ապահովման հետ, և Հաճախորդն ընդունում է, որ ա) իրականացրել է համապատասխան ուսումնասիրություններ այն համակարգերի և ծրագրային ապահովման վերաբերյալ, որոնք անհրաժեշտ են Հաճախորդին Ծրագրային ապահովումն օգտագործելու նպատակով, և բ) որ Ծրագրայի ապահովման աշխատանքը կարող է տարբերվել՝ կախված այն սարքավորումներից և հեռահաղորդակցության միջոցներից, որոնց հետ այն օգտագործվում է։

6․2 Պատասխանատվության բացառումը

6․2․1 Կազմակերպությունը, նրա հետ Փոխկապակցված Անձինք որևէ երաշխիք չեն տալիս, որ Ծրագրային ապահովման հասանելիությունը կլինի անխափան, ապահով, ամբողջական կամ սխալներից զերծ:

6․2․2 Կազմակերպությունը չի կրում պայմանագրային, դելիկտային կամ որևէ այլ պատասխանատվություն այն վնասների կամ կորուստների համար, որոնք կապված են Ծրագրային ապահովման հետ։ Մասնավորապես, Կազմակերպությունը չի կրում Ծրագրային ապահովման հետ կապված պայմանագրային, դելիկտային կամ այլ տեսակի պատասխանատվություն՝ կապված բաց թողնված օգուտների հետ, այդ թվում՝ ցանկացած տեսակի եկամտի, բիզնեսի, ակնկալվող խնայողությունների կամ շահույթի, գուդվիլի, տվյալների կորստի համար կամ ցանկացած այլ անուղղակի վնասների համար։

6․2․3 Կազմակերպությունը որևէ պատասխանատվություն չի կարող կրել երրորդ անձանց առջև Հաճախորդի պարտավորությունների համար։

6․2․4 Ծրագրային ապահովման օգտագործման համար ամբողջական պատասխանատվությունը կրում է Հաճախորդը, և Կազմակերպությունը որևէ պատասխանատվություն չի կրում Հաճախորդի կամ որևէ Օգտագործողի կողմից Ծրագրային ապահովհման օգտագործման համար։ Եթե Հաճախորդի կողմից Ծրագրային ապահովման օգտագործման հետևանքով Կազմակերպությունը կրում է ծախսեր, կարուստներ կամ այլ վնասներ, ապա Հաճախորդը պարտավոր է ամբողջությամբ հատուցել նման վնասները։

6․2․5 Սույն Պայմանագիրը չի տրամադրում և չի հավակնում տրամադրել որևէ երրորդ անձի որևէ օգուտ կամ սույն Պայմանագրի վրա հիմնված որևէ պահանջ ներկայացնելու իրավունք։

6․3 Պատասխանատվության սահմանափակում

6.3.1 Կազմակերպության (ինչպես նաև նրա հետ Փոխկապակցված Անձանց) սույն Պայմանագրից բխող պայմանագրային կամ դելիկտային պատասխանատվությունը, որը կապված է Ծրագրային ապահովման օգտագործումից բխող պահանջների հետ, սահմանափակվում է այն գումարով, որը Հաճախորդը վճարել է Ծրագրային ապահովման համար այն 12-ամսյա ժամանակահատվածում, որը նախորդել է ներկայացվող պահանջի համար հիմք հանդիսացած իրադարձությանը։

6․3․2 Սույն Պայմանագրի որևէ կողմ իրավունք չունի սույն Պայմանագրից բխող որևէ պահանջ (բացառությամբ չվճարված գումարների կամ Ծրագրային ապահովման ոչ պատշաճ օգտագործման հետ կապված պահանջների) որևէ ձևով ներկայացնել մյուս կողմին, եթե անցել է ավելի քան մեկ տարի այն պահից, երբ շահագրգիռ կողմն իմացել է նման պահանջի համար հիմք հանդիսացող իրադարձության մասին։

6․4 Կազմակերպությունից անկախ պատճառներով առաջացող խնդիրները

Կազմակերպությունը պատասխանատվություն չի կրում, եթե Ծրագրային ապահովումը չի աշխատում հետևյալ մեկ կամ մի քանի պատճառներով՝ (1) Կազմակերպության կողմից չտրամադրված ծրագրային ապահովման խափանումը, (2) սարքավորման խափանումը, (3) Հաճախորդի անզգուշությունը կամ սխալը, (4) Հաճախորդի կողմից Փաստաթղթերում նշված հրահանգներին չհետևելը, (5) Կազմակերպության կողմից չթույլատրված էական փոփոխությունները աշխատանքային միջավայրում, (6) Ծրագրային ապահովման փոփոխությունները, որոնք չեն կատարվել կամ առաջարկվել Կազմակերպության կողմից, (7) Հաճախորդի կողմից Ծրագրային ապահովման և հարակից ֆայլերի համար պատշաճ և համաչափ ռեզերվային կրկնօրինակման և վերականգնման համակարգ չներդնելը և չպահպանելը։ Եթե Կազմակերպությունը պարզում է, որ թերացումն առաջացել է վերոնշյալ պատճառներից որևէ մեկով, Կազմակերպությունն իրավունք ունի այդպիսի թերացման ուսումնասիրության աշխատանքների հետ կապված վճարները գանձել Հաճախորդից։ Կազմակերպությունը դրանից հետո կօժանդակի Հաճախորդին վերացնելու այդպիսի սխալները, եթե Հաճախորդը ներկայացնի նման խնդրանք և վճարի նման աշխատանքների համար պայմանավորված գինը։

6․5 Բացառիկ պաշտպանության միջոցներ

Սույն Պայմանագրի 4-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերում նշված իրավունքի պաշտպանության եղանակները սպառիչ են Հաճախորդի իրավունքների պաշտպանության համար և բացառում են իրավունքների պաշտպանության մյուս բոլոր եղանակները և միջոցները՝ կապված Կազմակերպության՝ սույն Պայմանագրից բխող կամ դրա հետ կապված պարտականությունների հետ, այդ թվում այն պարտականությունները, որոնք կապված են Ծրագրային ապահովման լիցենզավորման, առաքման, տեղադրման, օգտագործման, շահագործման կամ Ծրագրային ապահովման՝ ուրիշ ծրագրերի կամ սաքավորումների հետ ինտեգրման հետ։

Խախտումներից բխող պահանջները

7․1 Կազմակերպությունը երաշխավորում է, որ Ծրագրային ապահովումը, որին Հաճախորդը բաժանորդագրվել է, և դրա հատկությունները չեն խախտում որևէ երրորդ անձի արդյունաբերական կամ մտավոր սեփականության իրավունքները։

7․2 Հաճախորդը պարտավոր է անհապաղ Կազմակերպությանը տեղեկացնել, եթե Հաճախորդին հայտնի է դառնում հետևյալ փաստերից որևէ մեկը՝

ա) Ծրագրային ապահովման ցանկացած չթույլատրված օգտագործում,

բ) Կազմակերպությանը կամ նրա հետ Փոխկապակցված անձանց Ծրագրային ապահովման նկատմամբ ունեցած մտավոր սեփականության իրավունքների որևէ իրական, սպառնացող կամ ենթադրյալ խախտում,

գ) Ցանկացած երրորդ անձի կողմից որևէ պահանջ այն մասին, որ Ծրագրային ապահովումը խախտում է որևէ անձի մտավոր սեփականության կամ այլ իրավունքները։

7․3 Հաճախորդը պարտավոր է Կազմակերպության պահանջով և նրա հաշվին կատարել այնպիսի գործողություններ, որոնք ողջամտորեն անհրաժեշտ են Կազմակերպությանը այնպիսի վարույթներ նախաձեռնելու կամ այնպիսի վարույթներից պաշտպանվելու համար, որոնք կապված են սույն բաժնում նշված ցանկացած խախտման կամ պահանջի հետ, կամ Ծրագրային ապահովման նկատմամբ Կազմակերպության կամ նրա հետ Փոխկապակցված անձանց մտավոր սեփականության իրավունքների վավերությունը պահպանելու համար։

7․4 Հաճախորդի կամ Կազմակերպության դեմ Ծրագրային ապահովման հետ կապված խախտումների վերաբերյալ հայց ներկայացնելու դեպքում Կազմակերպությունը վեճը լուծելու նպատակով իր հայեցողությամբ Ծրագրային ապահովման հետ կապված ենթադրյալ խախտման մասով իրավունք ունի

1․ Տրամադրել համարժեք ծրագրային ապահովում, որը չի խախտում այլ անձանց իրավունքները,

2․ փոփոխել Ծրագրային ապահովումը այնպես, որ այն այլևս չխախտի այլ անձանց իրավունքները, բայց գործառույթների մասով մնա համարժեք։

Եթե նշված հայցի արդյունքում իրավասու դատարանի վերջնական և բողոքարկման ոչ ենթակա վճռով Հաճախորդին կամ Կազմակերպությանը մշտապես արգելվի օգտագործել Ծրագրային ապահովումը, ապա Կազմակերպությունը կձեռնարկի վերոնշյալ 1 և 2 ենթակետերում նշված գործողություններից մեկը կամ բոլորը կամ Հաճախորդի համար իր հաշվին ձեռք կբերի Ծրագրային ապահովման օգտագործումը շարունակելու իրավունք։

7․5 Սույն բաժնում նշված Հաճախորդի առջև Կազմակերպության պարտականությունները պայմանական են և կարող են գոյություն ունենալ միայն այն դեպքում, երբ Կազմակերպությունն անհապաղ ծանուցվել է այդպիսի պահանջի, հայցի կամ վարույթի մասին, ստացել է դրա վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն և հնարավորություն հսկել վարույթի ընթացքը։ Հաճախորդն իրավունք ունի իր հաշվին և իր ընտրած փաստաբանի միջոցով մասնակցել նման հայցի դեմ պաշտպանությանը։ Հաճախորդն իրավունք չունի վեճը լուծելու նպատակով կնքել հաշտության համաձայնություն առանց Կազմակերպության նախնական գրավոր համաձայնության։

7․6 Սույն բաժինը սահմանում է Ծրագրային ապահովման օգտագործումից բխող ցանկացած ենթադրյալ խախտման հետ կապված Կազմակերպության պատասխանատվության ամբողջ և առավելագույն ծավալը, ինչպես նաև Հաճախորդի իրավունքների պաշտպանության եղանակների սպառիչ ցանկը։

Ժամկետ և դադարեցում

8․1 Սույն Պայմանագիրն ուժի մեջ է մտնելու Լիցենզիան Սկսվելու Ամսաթվին՝ Կազմակերպության կողմից հաստատվելուց հետո, և կշարունակի գործել Բաժանորդագրման Սկզբնական Ժամկետի ընթացքում, իսկ հետո կշարունակի գործել հետագա Երկարաձգվող Ժամկետների ընթացքում՝ մինչև վերջին Երկարաձգվող Ժամկետի ավարտը, եթե տեղի չի ունեցել 8․2 կետով սահմանված դրույթերին համապատասխան Պայմանագրի վաղաժամկետ դադարեցում։

8․2 Սույն Պայմանագիրը կարող է դադարեցվել՝

8․2․1 Հաճախորդի կողմից Կազմակերպությանը գրավոր ծանուցելու դեպքում, եթե Հաճախորդը Կազմակերպությունից ստացել է ծանուցում սույն Պայմանագրով թույլատրված այնպիսի փոփոխությունների վերաբերյալ, որոնք էականորեն վատթարացնում են Հաճախորդի դրությունը (Վատթարացնող Փոփոխություններ), այդ թվում՝ կապված Վճարների ավելացման հետ և/կամ Ծրագրային ապահովման բովանդակության կամ գործառույթների էական կորստի հետ, որը վատթարացնում է Հաճախորդի դրությունը և որի համար չի տրամադրվում համարժեք փոխարինում։ Հաճախորդի նման ծանուցումը չի կարող ուժի մեջ մտնել ավելի շուտ, քան նշված փոփոխությունների ուժի մեջ մտնելու ամսաթիվը։

8․2․2 որևէ կողմի կողմից մյուս կողմին գրավոր ծանուցելու դեպքում, եթե

ա․ մյուս կողմը թույլ է տվել սույն Պայմանագրի էական խախտում՝ պայմանով, որ եթե առկա է նման խախտումը վերացնելու հնարավորություն, ապա խախտող կողմը խախտման մասին նշող և դրա վերացումը պահանջող ծանուցումը ստանալուց հետո 30 օրվա ընթացքում չի վերացնում խախտումը,

բ․ մյուս կողմը ճանաչվել է սնանկ, նշանակվել է սնանկության կառավարիչ կամ ընդունվել է լուծարման մասին որոշում, կամ համաձայնություն է ձեռք բերվել պարտատերերի հետ պարտքի վերակառուցման վերաբերյալ։

8․2․3 Բաժանորդագրման Սկզբնական Ժամկետի կամ ընթացիկ Երկարաձգված Ժամկետի ավարտից առնվազն 30 օր առաջ որևէ կողմի կողմից մյուս կողմին գրավոր ծանուցելու դեպքում՝ պայմանով, որ ծանուցումն ուժի մեջ է մտնում այդպիսի Սկզբնական Ժամկետի կամ Երկարաձգված Ժամկետի ավարտին։

8․2․4 Կազմակերպության կողմից անհապաղ, եթե Հաճախորդի նկատմամբ վերահսկողությունը ձեռք է բերել այնպիսի անձ, որը Կազմակերպության կողմից ողջամտորեն համարվում է Կազմակերպության Մրցակից։

8․3 Եթե որևէ ժամանակ որևէ պատճառով Կազմակերպությունը որոշի ընդհանրապես դադարեցնել Ծրագրային ապահովման տրամադրումը, Կազմակերպությունն իրավունք ունի Հաճախորդին ոչ պակաս, քան 90 (իննսուն) օր առաջ գրավոր ծանուցելու պայմանով դադարեցնել Սպասարկման Ծառայությունների մատուցումը (տես 4-րդ կետը)։

8․4 Որևէ պատճառով Պայմանագրի դադարեցման դեպքում, եթե Հաճախորդը նախապես կատարել է վճարումներ դադարեցվող Ծրագրային ապահովման համար, ապա նման դադարեցման հետ կապված Կազմակերպության միակ պարտականությունը կայանում է այն վճարները վերադարձնելու մեջ, որոնք կատարվել են Պայմանագրի դադարման պահից մինչև Ժամկետի ավարտն ընկած ժամանակահատվածի համար։ Նման վճարները ենթակա չեն վերադարձման, եթե դադարեցումը Հաճախորդի կողմից սույն Պայմանագիրը խախտելու հետևանք է։

8․5 Սույն Պայմանագրի ժամկետի ավարտը կամ վաղաժամկետ լուծումը չեն ազդում կողմերի կողմից արդեն իսկ ձեռք բերված իրավունքների կամ ստանձնած պարտականությունների վրա։

Եզրափակիչ դրույթներ

9․1 Պայմանագրի գործողությունը

Սույն Պայմանագիրը (ներառյալ պատվերը ձևակերպող ցանկացած առանձին փաստաթուղթ) արտահայտում է կողմերի միջև Պայմանագրի առարկայի վերաբերյալ ամբողջական փոխըմբռնումը և փոխարինում է Պայմանագրի առարկայի հետ կապված բոլոր նախկին բանավոր և գրավոր համաձայնությունները։

9․2 Եթե սույն Պայմանագրով այլ բան նախատեսված չէ, ապա Կազմակերպությունն իրավունք ունի կատարել փոփոխություններ սույն Պայմանագրում («Փոփոխված Պայմաններ»)՝ առնվազն 15 օր առաջ Հաճախորդին ուղարկելով գրավոր կամ էլեկտրոնային ծանուցում։ Նման Փոփոխված Պայմանները կիրառվում են միայն Բաժանորդագրման Սկզբնական Ժամկետի կամ ընթացիկ Երկարաձգված Ժամկետի ավարտից հետո, եթե այլ բան չի նախատեսված Կազմակերպության կողմից Հաճախորդին հանձնված ծանուցման մեջ։

9․3 Սույն Պայմանագրի ցանկացած այլ փոփոխություն պետք է կատարվի գրավոր ձևով և ստորագրվի երկու կողմերի կողմից։

9․4 Անհաղթահարելի ուժ

Կազմակերպությունը պատասխանատվություն չի կրում սույն Պայմանագրով ստանձնած պարտականությունները չկատարելու կամ ուշացումով կատարելու համար, եթե դա պայմանավորված է Կազմակերպության ողջամիտ հսկողությունից դուրս գտնվող այնպիսի հանգամանքներով, ինչպիսիք են տարերային աղետները, իշխանության մարմինների գործողությունները, պատերազմը կամ այլ ռազմական գործողությունները, հասարակական անկարգությունները, հրդեհները, պայթյունները, էներգիայի մատակարարման, սարքավորումների, ինտերնետ կամ հեռահաղորդակցության ծառայությունների խափանումը, աշխատանքային վեճերը, անհրաժեշտ նյութեր ձեռք բերելու անհնարինությունը և նմանատիպ այլ հանգամանքներ։

9․5 Ծանուցումները

Եթե այլ բան համաձայնեցված չէ, ապա Կազմակերպությանը հասցեագրված բոլոր ծանուցումները և նամակագրությունը պետք է հանձնվեն հետևյալ հասցեով՝

...

կամ հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով՝

...

կամ որևէ այլ հասցեով, որի վերաբերյալ Հաճախորդը կարող է ժամանակ առ ժամանակ գրավոր ծանուցվել։ Հաճախորդին հասցեագրված բոլոր ծանուցումները և նամակագրությունը պետք է հանձնվեն պատվերը ձևակերպող փաստաթղթում նշված հասցեով, եթե Կազմակերպությունը գրավոր չի ծանուցվել այլ հասցեի վերաբերյալ։

9․6 Կիրառելի օրենքը և իրավունքների փոխանցումը

Եթե այլ բան նախատեսված չէ պատվերը ձևակերպող փաստաթղթով կամ չի նշվել գրավոր Կազմակերպության կողմից, ապա սույն Պայմանագրի և դրանից բխող բոլոր հարաբերությունների նկատմամբ կիրառվում է Հայաստանի Հանրապետության օրենքը, իսկ դրանցից բխող բոլոր վեճերը ենթակա են Հայաստանի Հանրապետության դատարանների ոչ բացառիկ իրավասությանը։

Կազմակերպությունն իրավունք ունի, Հաճախորդին գրավոր ծանուցելու պայմանով և առանց Հաճախորդի գրավոր համաձայնության, սույն Պայմանագրով սահմանված ցանկացած իրավունք կամ պարտականություն փոխանցել իր հետ Փոխկապակցված անձի կամ այնպիսի երրորդ անձի, որը ձեռք է բերում Կազմակերպությանը պատկանող ձեռնարկության (բիզնեսի) կամ կապիտալի կամ գույքի (ակտիվների) ամբողջությունը կամ մեծամասնությունը։

Կազմակերպությունը կարող է առանց Հաճախորդի նախնական գրավոր համաձայնության և առանց Հաճախորդին ծանուցելու սույն Պայմանագրով սահմանված իրավունքները և պարտականությունները փոխանցել, զիջել կամ դրանց կատարումը հանձնարարել որևէ երրորդ անձի՝ պայմանով, որ այդ դեպքում Կազմակերպությունը պատասխանատվություն է կրում երրորդ անձի՝ այդ պարտականությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար։

Հաճախորդը չի կարող առանց Կազմակերպության նախնական գրավոր համաձայնության սույն Պայմանագրից ծագող իրավունքները և պարտականությունները, կամ դրանց մի մասը զիջել կամ տրամադրել ենթալիցենզիաներ երրորդ անձանց։

Սույն Պայմանագրով սահմանված որևէ դրույթ դատարանի կողմից անվավեր, ոչ կիրառելի կամ ապօրինի ճանաչելը չի հանգեցնում մյուս դրույթների անվավերությանը կամ չկիրառմանը։

Որևէ կողմի կողմից սույն Պայմանագրով սահմանված որևէ իրավունքի պաշտպանությունից ձեռնպահ մնալը չի կարող մեկնաբանվել որպես այդ իրավունքից հրաժարում։

Սույն Պայմանագրում պարունակվող վերնագրերը զետեղված են մեջբերման հարմարության համար և չեն հանդիսանում սույն Պայմանագրի մաս։

9․7 Վավերականություն

Սույն Պայմանագրի 3-րդ (Գաղտնի Տեղեկատվությունը), 6-րդ (Երաշխիքներից հրաժարումը և պատասխանատվության սահմանափակումը) և 9-րդ (Եզրափակիչ դրույթներ) կետերը ուժի մեջ են մնում նաև սույն Պայմանագրի լուծումից կամ գործողության ժամկետի ավարտից հետո։